ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի վերջին`4-րդ խաղում ստուգատեսի հետնապահ Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր վերջին 2 տուրերում 0:1 հաշվով 2անընդմեջ պարտություն կրած ՀՀկրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիային»:Ի դեպ, այդ պարտությունների պատճառով Երևանի թիմի գլխավոր մարզիչ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի պաշտոնանկ արվեց:
Գյումրիում ՀՀ գործող չեմպիոնը հանդես եկավ նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ղեկավարությամբ ու ամեն կերպ ջանում էր վերականգել չեմպիոնի սասանված հեղինակությունը:
Արժանին պիտի մատուցել Տիգրան Դավթյանի գլխավորությամբ ելույթ ունեցող Շիրակին», որ արժանի ճակատամարտ տվեց Արարատ-Արմենիային»:
1-ին խաղակեսում դարպասները անառիկ մնացին: 2-րդ խաղակեսի սկզբնամասում `52 –րդ րոպեին Զաքարիա Սանոգո առաջ մղեց «Արարատ-Արմենիային»: «Շիրակը» 3 րոպե հետո վերականգնեց հաշվի հավսարկշռությունը: Աչքի ընկավ 19-ամյա իվուրացի հարձակվող Դոնիմանի Սիլուեն: 68-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Գևորգ Եղոյանը անհասկանալի 11 մետրանոց նշասնակեց«Շիրակի» դարպասին:Սերբ դարպասպահ Սպասոյե Ստեֆանովիչը կարողացավ ետ մղել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարսպետյանի իրացրած 11 մետրանոցը: Բայց քիչ անց `70-րդ րոպեին «Շիրակը» մնաց 10 հոգով: 2 –րդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Դոնիմանի Սիլուեն: Դավթյանի սաները հերոսական ջանքերով սկսեցին հետ մղել ՀՀ չեմպիոն գրոհները: Բայց մրցավարը 79 –րդ րոպեին ևս մի անհասկանալի 11 մետրանոց նշանակեց Շիրակի» դարպասին:Այն անվրեպ իրացեց Յուսուֆ Օտուբանջոն , ով հաշիվը դարձրեց 2:1: Բայց այդ հաշիվն էլ երկար չպահպանվեց: 81-րդ րոպեին 10 հոգով մանցած « Շիրակի» գրոհ ետ մղելիս պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզես գրավեց սեփական դարպասն ու հաշվի հավասարաությունը կրկին վերականգնվեց ու անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը`2:2:
»Արարատ-Արմենիան» իր նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ղեկավարությամբ 1-ին հանդիպումն անցկացրեց ու չկարողացավ հաղթել 20 րոպե 10 հոգով խաղացած«Շիրակին»:
©2021 Armenian Soccer