Armenian Soccer
Armenian Soccer

Շագաբուտդին Կերիմով. «Տպավորություն է, որ ընտանեկան միջավայրում եմ հայտնվել»

Kerimov

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն օրերս տեղեկացրեց բժշկական գծով փոխտնօրեն Շագաբուտդին Կերիմովի նշանակման մասին: Ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է մասնագետի հետ սպորտային բժշկի կարիերա սկսելու, մասնագիտական դժվարությունների ու «Ուրարտուում» աշխատանքի անցնելու մասին․

Սպորտային բժշկի կարիերա սկսելու մասին

Դեռ դպրոցում ուսման տարիներից հետաքրքված եմ եղել ֆուտբոլով։ Բարեբախտաբար ինձ հանդիպեց մեկը, ում հետ նույն հարկում էի բնակվում, Մախաչկալայում հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարկարովն էր։ Իր ամբողջ կարիերան իմ աչքի առաջ է անցել, նրա շնորհիվ ես շատ մեծ հետաքրքրություն ձեռք բերեցի ֆուտբոլի հանդեպ։ Եվ երբ ես արդեն բժշկական ինստիտուտի ուսանող էի, նա ինձ պարբերաբար հարցեր էր տալիս վնասվածքներից, բժշկական այլ թեմաներից, ու այսպես ասած՝ առաջին հետաքրքությունս դեպի ֆուտբոլը հենց այսպես է առաջացել։

Ինստիտուտն ավարտելուց հետո էլ Ալեքսանդրի առաջարկով սկսեցի աշխատել իր ստեղծած ֆուտբոլային ակումբում՝ «Անժի» անունով, որը հետո հայտնի դարձավ։ Բավական երկար ճանապարհ անցա «Անժիի» հետ՝ քաղաքի առաջնությունից մինչև Բարձրագույն խումբ։

ՌՊԼ-ում աշխատելու դժվարությունների մասին

Պրեմիեր լիգայում աշխատելը հեշտ չէ մարզական, հատկապես ֆուտբոլային բժշկի համար, հետաքրքիր է, իրադարձություններով հարուստ, յուրօրինակ է, բայց նաև մեծ ուշադրություն է պահանջում, շարունակական ուսուցում, ու այս առումով շատ հետաքրքիր է։

Հայաստան գալու ու «Ուրարտուում» աշխատելու մասին

Ես ավելի շուտ կարող էի գալ այստեղ, Միխայիլ Վարտապետովն ինձ մի քանի անգամ հրավիրել է այստեղ, բայց այն ժամանակ հնարավորություն չեմ ունեցել գալու, իսկ հիմա երբ հնարավորություն կար, նա ինձ խորհուրդ տվեց, ծանոթացրեց «Ուրարտուին» ու նպաստեց իմ այստեղ տեղափոխվելուն, ուստի ես մոտավորապես ծանոթ էի ու գիտեի՝ ուր եմ գնում ու ինչ է ինձ սպասվում։ Ունեմ ընկերներ, որոնք ևս աշխատել են հայկական ֆուտբոլում, դրա համար ինչ-որ չափով տեղյակ էի՝ ինչ իրավիճակ է հայկական ֆուտբոլում։

Ակումբի հետ նպատակների մասին

Թիմը երիտասարդ է անձնակազմն ու աշխատակիցները ևս, ամեն ինչ դուր է գալիս, ամեն բան լավ է, ընկերական են։ Տպավորություն է, որ ընտանեկան միջավայրում եմ հայտնվել։ Ակումբի նախագահը հավակնոտ է, դրա համար մեր հավակնություններն էլ ամենամեծն են։ Պետք է ձգտենք ամենաբարձր նպատակներին։

 

©2022 Armenian Soccer