Հովանավորչությունը հայկական ֆուտբոլում նոր թափ է հավաքում:
Սեպտեմբերի 16-ին Toto Gaming-ի ու «Սևան» ՖԱ-ի միջև կնքնվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի Toto Gaming-ը դառնում է «Սևանի» տիտղոսային հովանավոր։
Ինչպես նշում է «Սևանի» մամուլի ծառայությունը՝ պայմանագիրը ստորագրելու պաշտոնական արարաողության ժամանակ երկու կողմերի ղեկավարները ընդգծել են համագործակցության փոխշահավետության մասին և հույս հայտնել, որ Toto Gaming-ի ու «Սևանի» գործնական հարաբերությունները շարուանակական կդառնան։
Ինչպես Toto Gaming-ում են նշում՝ «Նպատակը` նվաճումներ Հայաստանում: Իսկ հետո արդեն՝ դեպի Եվրոոո՜պա…»:
Պայմանագիրը ստորագրել են Toto Gamingi մարքեէինգի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը և «Սևան» ակումբի նախագահ Սպարտակ Սարգսյանը։
©2021 Armenian Soccer