Armenian Soccer
Armenian Soccer

VBET Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակչում է

VBET Cup

 

VBET Հայաստանի գավաթի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի խաղային 2-րդ օրվա հանդիպումը՝ ինչպես նախօրեին, կայացավ մարզային մարզադաշտում:

«Լեռնային Արցախը» Սիսիանի մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

 

ՀՊԼ ներկայացուցիչները արտագնա խաղում հաղթանակի հասան 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արտյոմ Ավանեսյանը, հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Մատար Բաջին հավասարեցրեց հաշիվը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 1:1 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում՝ հանդիպման 86-րդ րոպեին Մաիլսոն Լիման հաղթանակ ու քառորդ եզրափակչի ուղեգիր պարգևեց «Արարատ-Արմենիային»:

Հիշեցնենք, որ երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց նաև «Նորավանքը»՝ արտագնա խաղում հաղթելով «Շիրակին» (1:0)։

 

Վաղը կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․«Վանը» կընդունի «Սևանին», իսկ ԲԿՄԱ-ն՝ «Փյունիկին»:

 

©2021 Armenian Soccer