Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքից» 3 ֆուտբոլիստ է հեռացել

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» հայտարարել է իր ֆուտբոլիստ Վիգեն Բեգոյանի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Փյունիկի» դպրոցի սան Բեգոյանը «Նորավանքի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Բացի այդ, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Մարությանի հետ, ինչպես նաև՝ չի երկարաձգել Վարդան Սաֆարյանի հետ ավարտված պայմանագիրը:

 

©2021 Armenian Soccer