Armenian Soccer
Armenian Soccer

Արսեն Զախարյանը՝ ՌՊԼ նոր մրցաշրջանի 1-ին գոլի հեղինակ

Այսօր  Դոնի Ռոստովի  «Ռոստով Արենա» մարզադաշտում կայացած «Ռոստով»-«Դինամո» խաղով մեկնարկեց Ռուսաստանի 2021/22 մրցաշրջանը:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: 18-ամյա ֆուտբոլիստի գոլը առաջինն էր ոչ միայն տվյալ խաղում, այլև՝ ՌՊԼ այս խաղարկությունում:

Ի դեպ, հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

 

©2021 Armenian Soccer