Armenian Soccer
Armenian Soccer

«Նոա» հոլդինգը՝ «Փարիզի» բաժնետեր

Noah

 

«ՆՈԱ» հոլդինգը հերթական ակումբի բաժնետերն է դարձել:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ տևական բանակցությունները հաջողությամբ են պսակվել և հոլդինգը դարձել է Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Փարիզ» ակումբի բաժնետերը, իսկ «Նոայի» նախագահ Ռոման Գևորգյանը միացել է ակումբի տնօրենների խորհրդին:

«Մենք կարծում ենք, որ կարևորագույն այս գործարքը ևս մեկ նշանակալից քայլ է այն շատ հավակնոտ նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մեր հոլդինգն իր առջև դրել է»,- «ՆՈԱ» հոլդինգի նախագահ Ռոման Գևորգյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Փարիզը» հիմնադրվել է 1969 թվականին, մինչև 70-ականների կեսերը այստեղ խաղացել է աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հայրը՝ Ժան Ջորկաեֆը։ Ակումբը ունի լավ ենթակառուցվածք, հիանալի ակադեմիա, և, ամենակարևորը՝ հավակնություններ։ «Փարիզը» այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Լիգա 2-ում և հաջողությամբ պայքարում Ֆրանսիայի ուժեղագույն լիգայում հայտնվելու համար։

«ՆՈԱ» հոլդինգին են պատկանում Երևանի «Նոա» ՖԱ-ն և Իտալիայի С սերիայում հանդես եկող «Սիենա» ակումբը։

 

 

©2022 Armenian Soccer