Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյան. «Հարմարվել եմ ամեն ինչի հետ»

Vato

 

Իսպանական «Կադիսի» մամուլի ծառայությունը ակումբի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ՝ հերթական անգամ սահմանափակ ուղղորդված աուդիտորիայով։

Ֆուտբոլիստին միայն մեկ հարց են ուղղել՝ բերված տեսագրության վերնագրում հայերենով. «Ինչպե՞ս ես քեզ զգում Կադիսում Լա Լիգայի քո առաջին մրցաշրջանում»:

«Շատ լավ եմ ինձ զգում։ Հարմարվել եմ ամեն ինչի հետ։ Հարմարվել եմ և՛ թիմին, և՛ Լա Լիգային։ Ամեն ինչ լավ է։

Ինձ շատ լավ են ընդունել թիմում, արդեն այդ մասին ասել եմ հարցազրույցների ժամանակ։ Գերազանց եղանակ է, լավ ֆուտբոլ, լավ մթնոլորտ»,- պատասխանել է Հարոյանը։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը իսպանական ակումբ է տեղափոխվել 2021թ ամռանը։

 

 

©2022 Armenian Soccer