ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել 30-ամյա հարձակվող Գեղամ Հարությունյանի, 26-ամյա կիսապաշտպան Պավել Կիրեենկոյի, 24-ամյա հարձակվող Անդրեյ Տիտովի և 23-ամյա կիսապաշտպան Դոբրիվոյե Վելեմիրի հետ:Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Գեղամ Հարությունյան — Հանդես է եկել «Գանձասար Կապան», «Շախտյոր Կարագանդա» ակումբներում:
Պավել Կիրեենկո — «Զենիթի» սան է, հանդես է եկել ռուսական «Տոմում» :
Անդրեյ Տիտով — Հանդես է եկել ռուսական «Ակրոնում», «Տյումենում»,
Դոբրիվոյե Վելեմիր — Հանդես է եկել սերբական «Բաչկաում», «Ցեմենտում» :
©2021 Armenian Soccer