Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ԱՄԷ-ում 1-ին ստուգողական խաղում այսօր կմրցի «Ատլետիկո Արաբիայի» հետ

Մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող Երևանի   «Արարատն» այսօր՝ հունվարի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող իր ուսումնամարզական հավաքի շրջանակներում կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը։Ինչպես տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, Վարդան Բիչախչյանի սաները կմրցեն «Ատլետիկո Արաբիա» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով   ժամը 19։30-ին Sharjah Sports Club մարզահամալիրում։
Հիշեցնենք որ «Արարատի»՝ ԱՄԷ-ում ընթացող հավաքը մեկնարկել է երեկ՝ հունվարի 29-ին։ Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 12-ին։

©2021 Armenian Soccer