Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» ՀՀ չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց

ՀՀ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Նոան» այսօր Երևանում ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հյուրընկալել էր ստուգատեսի ընդգծված հետնապահ Գյումրիի «Շիրակին»:

Դաշտի տերերը արդեն 1-ին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքն ու միաժամանակ ՀՀ չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրին: Հիշեցնենք, որ«Նոան» անցած մրցաշրջանում ՀՀ գավաթակիր ու սուպերգավաթակիր էր դարձելու ու նաև ՀՀ փոխչեմպիոն:

Երեք գոլերից երկուսի հեղինակը Պետրոս Ավետիսյանն էր, մեկինը`Բենիկ Հովհաննիսյանը: 2-րդ խաղակեսում հյուրերին չհաջողվեց խաղի ընթացքի վրա բեկում մտցնել ու մրցամարտն այդպես էլ ավարտվեց՝ 3:0 հաշվով: «Նոան» օգտվելով «Արարատի» և «Ալաշկերտի» երեկվա խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից`0:0, շրջանցեց նրանց, վաստակած 38 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակում: Մեկական խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտն» ու «Արարատը» իրենց ակտիվում գրանցած 37 և 36 միավորով ընթանում են 2-րդ և 3-րդ տեղերում:

Անցկացրած 19 խաղում 33 միավոր վաստակած «Արարատ-Արմենիան» ունի 33 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer