ՀՀ բարձրագույն խմբի վերսկսված առաջնության 18 –րդ տուրի նախավերջին խաղում Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» ընդունել էր «Նոային»:Վերջին մեկնարկային կազմում բոլոր 11 խաղցողներն էլ օտարերկրացիներ էին, նրանց մեջ գեթ մեկ հայազգի ֆուտբոլիստ չկար:Իսկ ահա «Ալաշկերտի» մենարկային կազմում 3 հայազգի խաղացող կար՝ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլստներ՝ ԱրտակԳրիգորյանը, Հայկ Իշխանյանն ու Գագիկ Դաղբաշյանը: Խաղը ակտիվ սկսեցին Վադիմ Բորեցի սաները՝ «Նոայի» ֆուտբոլսիտները:Նրանք մի շարք դրվագներում շատ մոտ էին հաջողությանը ,սակայն իր բարձրության վրա էր «Ալաշկերտի դարպասապահ Օգնյեն Չանչարեվիչը: Շուտով Արմեն Ադամյանի սաները նախ հավասարեցրին խաղն,ապա տիրեցին նախաձեռնությանը:27-րդ րոպեին «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին գլխի դիպուկ հարվածով մոտ էր Նոայի դարպասը գրավելուն ,սակայն հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը: 2 –րդ կեսում կրկին ակտիվացան «Նոայի ֆուտբոսլիտները: Ի վերջո ,
74-րդ րոպեին «Նոայից» հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը:Այս միակ գոլն էլ վճռեց հանդիպման ելքն ու 1:0 հաշվով կարևոր հաղթանակ պարգևեց նրա թիմին: Այս հաղթանակից հետո «Նոան» իր ակտիվում գրանցած 30 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական,իսկ «Ալաշկերտը» 31 միավորով մնաց 3 –րդ տեղում:
©2020 Armenian Soccer