Երևանի «Նոայի» մոլդովացի կիսապաշտպան Վադիմ Պայրելիի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ պայմանագիրը չի երկարաձգվել:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Պայրելիին՝ ցուցադրած գեղեցիկ խաղի համար և մաղթում հաջողություններ իր նոր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Նոային» էր միացել 2021թ-ի հունվարի 31-ին՝ տեղափոխվելով մոլդովական «Շերիֆից»: Պայրելին «Նոայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
©2021 Armenian Soccer