Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել էԵրևանի «Փյունիկից»։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունւից: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ժոզեֆ Ադահ Օմային ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer