Armenian Soccer
Armenian Soccer

Նամբիայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվողը նորամուտը նշեց «Սևանի» կազմում

ՀՀ 1–ին  խմբի առաջնությունում  կայացան 13 –րդ տուրի  առաջին հանդիպումներն,  որոնք բավական գոլառատ  ստացվեցին`
Նոյեմբերի 21-ին կայացան Հայաստանի 1-ին խմբիառաջանության  12-րդ և 13-րդ տուրերի հետևյալ հանդիպումները՝
«Վեստ Արմենիա» — «Արարատ-Արմենիա-2» 3:3 (2:1)
Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Միհրան Դերմենջյան, 16, Սերգեյ Օրլով 75, 11մ («Վեստ Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան, 24, ինքնագոլ, Դավիթ Ոսկանյան, 36, Հակոբ Խաչատրյան, 81, 90+4 («Արարատ-Արմենիա-2»):

«Շիրակ-2»-«Ուրարտու-2»` 2:2 (0:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը՝ Համլետ Մնացականյան, 53, Ժորա Աթոյան, 77 («Շիրակ-2»), Աբրահամ Պորտուգալյան, 69, Էրիկ Պետրոսյան, 73 («Ուրարտու-2»):
Նոյեմբերի 22-ին կայացավ Հայաստանի 1-ին խմբի 13-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Սևան»-«Փյունիկ-2»` 4:2 (3:1)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Էրիկ Գալստյան
Գոլերը՝ Հակոբ Լոռեցյան, 13, Վիուլեն Այվազյան 17, Մհեր Սահակյան, 45+1, 88 («Սևան»), Սամվել Գասպարյան, 31, Ռոբերտ Դեմիրճյան, 87 («Փյունիկ-2»):
Տևական ընդմիջումից հետո  կարողացավ հաղթանակ տանել Արմեն Շահգելդյանի  ղեկավարությամբ հանդես եկող «Սևանն» , որի շնորհիվ 9 խաղում վաստակած 19 միավորով բարձրացավ 3 –րդ հորիզոնական, ու միայն   լրացուցիչ ցորւցնիշներով է զիջում  նույնքան միավորով 2 –րդ տեղում ընթացող «Վեստ Արմենիայից»: Տեղին է նշել, որ այս խաղում «Սևանի» կազմում նորմուտը նշեց թիմի նորեկ, Նամբիայի ազգային հավաքականի 23-ամյա Նավեսեբ Մքարթնի Թևինն: նա ասպարեզ մտավ  67-րդ րոպեին ,երբ հաշիվը դեռ 3:1 էր:

©2020 Armenian Soccer