Armenian Soccer
Armenian Soccer

Բայրամյանը «Ռուբին» — «Ռոստով» խաղում դուբլի հեղինակ դարձավ ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացողը

Նոյեմբերի  22-ին ՌԴ  պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրի շրջանակում    կազմում մրցեցին  տեղի «Ռուբինն»   ու «Ռոստովը»:  Հանդիպման  հերոսը դարձավ ՀՀ  ազգային  հավաքականի 28-ամյա կիսապաշտպան  Խորեն Բայրամյանը: Նա դուբլի հեղինակ դարձավ ու  օգնեց իր էիմին`«Ռոստովին»   2:0 հաշվով հաղթել տանտերերին: Խորենը աչքի ընկավ  55-րդ և 76 –րդ րոպեներին: Դրանք ընթացիկ առաջնությունում   իր թիմի 11 խաղի մասնակցած   ու 664 րոպե խաղդաշտում  եղած  Բայրամյանի   խփած առաջին  գոլերին  էին  «Ռոստովի»   կազմում: Խորեն Բայրամյանի երկրորդ գոլը «Ռուբին» — «Ռոստով» խաղում  վիճահարույց էր:Այն հաստատվեց VAR մրցավարի կողմից երկար դիտարկվելուց հետո:  Իրեն գերազանց դրսևորած     հայազգի կիսապաշտպանը ճանաչվեց հանդիպման լավագույն  խաղացող:  
Այս հաղթանակից հետո  «Ռոստովը»    26 միավորով   ընթանում է  5-րդ տեղում:Հաջորդ` 16-րդ տուրում   նոյեմբերի  28-ին  Բայրամյանի  թիմը իր հարկի տակ կհյուրընկալի   Մոսկվայի «Դինամոյին»:

©2020 Armenian Soccer