Armenian Soccer
Armenian Soccer

Նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանան Խոակին Կապառոսն ու Արտակ Գրիգորյանը

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի այս խաղարկության վերջին հանդիպումը՝ Նիկոսիայում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից  Խոակին Կապառոսի և Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը Նիկոսիայում  կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 17-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:
Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Արտակ Գրիգորյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

©2020 Armenian Soccer