Armenian Soccer
Armenian Soccer

Ազգերի լիգայի ՀԱՅԱՍՏԱՆ- ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ հանդիպումը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական բրիգադը

Նոյեմբերի 18-ին    Կիպրոսի Նիկոսիայի     քաղաքի   GSP  մարզադաշտում ՈՒԵՖԱ    Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության  C   լիգայի  2-րդ խմբի  եզրափակիչ`6 -րդ տուրի շրջանակում կայանալու է ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՍԻՍԱՅԻՆ  ՄԱԿԵԴՈՆԻԱ  հանդիպումը:Այն  ըստ այս մրցաշարի խաղացանկի    պետք  է  Երևանում անցկացվեր, սակայն հաշվի առնելով  Ադրբեջանի հետ ստեղծված  պատերազմական իրավիճակը ՈՒԵՖԱ-ն նպատակահարմար  գտավ այն տեղափոխել   Կիպրոս:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ Նիկոսիայում  քաղաքում կայանալքի  ՀԱՅԱՍՏԱՆ- ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ    ՄԱԿԵԴՈՆԻԱ հանդիպումը սպասարկելու է  Շոտլանդիայի  մրցավարական բրիգադը   Բոբի Մադդեն  գլխավորությամբ: Նրան օգնականներն են նրա համերկրացիներ `Դավիթ Ռումն  և Գրաեմ Ստեվարտը:   Հանդիպման 4 –րդ պաշտոնյանն  է  Դոնալդ Ռոբերտսենը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում   այս թիմերի 1-ին հանդիպումը   տեղի է ունեցել այս ստուգատեսի  1-ին տուրում  սեպտեմբերի 5 -ին, ու այն ավարտվել է մակեդոնիացիների   հաղթանակով 2:1 հաշվով:

©2020 Armenian Soccer