ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 20-ամյա վենեսուելացի հենակետային կիսապաշտպան Ռոմել Իբառան։ Այս մասին իրազեկում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Իբառան «Փյունիկ» է տեղափոխվել վենեսուելական «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբից։ Իբառան հանդես է եկել նաև Մ17 և Մ20 Վենեսուելայի հավաքականներում։ Իբառան ներկայումս հանդիսանում է Վենեսուելայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Ռոմել Իբառային։
©2021 Armenian Soccer