Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» միանգամից 7 նոր խաղացողներով ուժեղացրել է իր կազմը

Այսուհետ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից   Չարենցավանի Վան ակումբի գույները պաշտպանելու են   7 նոր խաղացողներ:Ինչպես հայտնում  են ակումբի մամուլի ծառայությունից,   նրանք են`   Ռուսաստանի պրեմիեր լիգայում ԲՄԱ  Խաբարովսկի կազմում հանդես եկած 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Մաքսիմենկոն, « Սպարտակի»  սան 21-ամյա կիսապաշտպան Վլադիսլավ Վասիևը, «Ուրալ» ի սան 18-ամյա կիսապաշտպան Մաքս Ժեստարևը, «Անժիի»  սան 22-ամյա պաշտպան Ռուսլան Իսաևը, «Գանձասար-Կապանի»  նախկին պաշտպան 24-ամյա Ալեքսանդր  Հովհաննիսյանը  և «Տորպեդոյի»  նախկին դարպասապահ 21-ամյա Դավիդ Պապիկյանը։ «Լոռիից  կրկին  է «Վան  է  վերադարձել  նաև 22-ամյա նիգերիացի  պաշտպան Դեու Դոսան:
Բոլոր նորեկներին մաղթում ենք հաջողություններ և առանց վնասվածքների մրցաշրջան:
Հավելենք, որ նոր մրցաշրջանում  «Վանը» հանդես էգալու նորանշանակ գլխավոր մարզիչ` ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևի  ղեկավարությամբ:

©2021 Armenian Soccer