Armenian Soccer
Armenian Soccer

Մ-21 ՀՀ հավաքականի մասնակցությամբ հանդիպումները չեն կայանա

Մինչև 21  ՀՀ տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ չեն կայանա: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվկան ծառայությունից:

Նախապես տեղեկացրել էինք, որ   մինչև 21 տարեկանների Եվրոպայի  2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Հաշվի առնելով   Մ-21 ՀՀ  հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուս վարակվածների մեծ քանակը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝   Մ-21   ՀՀ  հավաքականը չի մեկնի Կիպրոս: ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին:

©2020 Armenian Soccer