Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ՝ Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։
Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են FIFA-ի և UEFA-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:
©2021 Armenian Soccer