Բելառուսի բարձագույն խմբի առաջնության 25-րդ տուրը սկսվեց մրցաշրջանի հայտնություն դարձած Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ի և «Սլավիայի» միջև 200 հանդիսականների ներկայությամբ ընթացած խաղով: Մինսկի թիմը , որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի թեկնածու համարվող, 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը, հերթական անակնկալը մատուցեց իր երկրպագուներին: Ընդհատելով վերջին 4 տուրերեի անհաջող ելությների շարքը «Էնեգետիկ ԲԳՈՒ» -ին համոզիչ հաղթնակ տոնեց Մոզիրի «Սլավիայի» նկատմամբ, ընդ որում խաղի 27 –րդ րոպեից գործելով 10 խաղացողով: 1:0 հաշվի ժամանակ խաղադաշտից հեռացվել էր 21-ամյա չեռնագորցի կիսապաշտպան Դուշան Բակիչը:
Այս խաղում արդյունավետ խաղով դարձյալ առանձնացավ Մինսկի թիմի հարձակման գծի առաջատար՝ 23 –ամյա ուզբեկ հարձակվող Յասուրբեկ Յախշիբոևն ով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ի 21-ամյա բելառուս կիսապաշտպան Վասիլ Սովպելն էլ դուբլի հեղինակ դարձավ: Ինչ վերբերվում է Մուսախանյանին ,ապա նա ասպարեզ մտավ 86-րդրոպեին ,և հաշիվն արդեն 4:0 էր: Հանդիպման վերջին րոպեին ևս մեկ գոլ խփելով տանտերերը 5:0 հաշվով հանոզիչ հաղթանակ տոնեցին ու վաստակած միավորների քանակը հասցնելով 26-ի բարձրացավ 3-րդ հորիզոնական, ու հիմա արդեն 2-3-րդ տեղերն է կիսում Սոլիգորսկի «Շախտյորի» հետ:
Մուսխանյանի թիմը հաջորդ՝ 16–րդ տուրում հուլիսի 4-ին Բորիսովոյում կհյուրընկալվի երկրի բազմակի չեմպիոն, ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար ԲԱՏԷ-ին:
2020 Armenian Soccer