Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» կանխատեսելի հաղթանակ տոնեց, բայց «Արարատն» էլ հաճելիորեն զարմացրեց

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25 –րդ տուրի  1 -ին խաղում  «Արարատը»  Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում  ստուգատեսի  վերջնագծում չեմպիոնական մրցավազքին միացած Գյումրիի «Շիրակին»: Ինչպես և սպասվում էր  չեմպիոնության  ձգտող Վարդան Բիչախչյանի  սաները  4:1 հաշվով կանխատեսելի հաղթանակ տարան և վաստակած միավորը հասցնելով 45-ի, 1 օրով  ստանձնեցին մրցշարի առաջատարի դերը:  Տեղին է նշել, որ գյումրեցիները կամային հաղթանակ տարան:Սակայն արժանին պետք մատուցել նաև այսօր առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնակատար, թիմի նախկին պաշտպան, 34-ամյա Ռաֆայել Սաֆարյանի    ղեկավարությամբ հանդես եկած արատցիներին: Նրանք կոլեկտիվ, համախմբված, թիմային, ագրեսիվ  խաղով  հաճելիորեն զարմացրին ու հիմնականում հավասար պայքար մղեցին «Շիրակի» հետ: Խաղի ընթացքին հետևում էր ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի  Խոակին   Կապառոսը: «Արարատի» առաջատար   Զավեն   Բադոյանը  ոգևորված ազգային ընտրանու մարզչի ներկայությունից  իրեն լավագույն  կողմերով դրսևորեց ու առաջատարին վայել բարձրակարգ  ու գրագետ խաղ ցուցադրեց, և  ապացուցեց, որ  արժանիօ է կրկին հրվիրվելու ազգային հավաքական: Բադոյանը  նախ   24-րդ  րոպեին հրաշալի հարվածով  բացեց  խաղի հաշիվը: Խաղի  ընթացքում  2-րդ   խաղակեսում Բադոյանը ևս մեկ անգամ  կարող էր աչքի ընկել , կրկին գեղեցիկ հարվածով,  բայց «Շիրակին»  փրկեց դարպասաձողը:
Այս խաղում նշվեցին  մի քանի հոբելյանական  իրադարձություններ: «Շիրակի» և ՀՀ ազգային  հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն այսօր   անցկացրեց  ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում   իր   հոբելյանական ՝250-րդ   հանդիպումը: Նկատենք, որ այսօրվա   «Շիրակի» և «Արարատի» միջև տեղի ունեցած  հանդիպումը  ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 90 –րդ  հանդիպումն էր, որոնցում գյումրեցիները հաղթել են 43-ում,  զիջել են՝ 22-ում, 25 խաղում էլ ոչ-ոքիներ են գրանցվում: Այս խաղում «Շիրակի» կազմում երկուական   գոլեր խփեցին  ՀՀընթացիկ առաջնության  լավագույն ռմբարկու  Մորի Կոնեն ու Ժիրայր Մարգարյանը: Կոնեն դարձավ արդեն 21 գոլի հեղինակ:

2020 Armenian Soccer