Armenian Soccer
Armenian Soccer

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

Mory Kone

 

Իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

 

«Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել է վեց գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկրացել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Մորի Կոնեին բարձր պրոֆոսիոնալիզմի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,-ասվում է «Արարատի» տարածած հայտարարությունում։

 

©2021 Armenian Soccer