Armenian Soccer
Armenian Soccer

Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում՝ «Արարատի» օպերատորին

Edvin Grigoryan

 

Անկախության տոնի առթիվ «Արարատի» երկարամյա օպերատոր Էդվին Գրիգորյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է տրվել:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

 

Էդվին Հակոբյանը «Արարատում» է աշխատում արդեն 51 տարի շարունակ:

Նա 1970 թվականից մինչ այսօր վավերագրում է «Արարատի» ելույթները։

 

Լուսանկարում՝ Էդվին Հակոբյանն է 2021թ-ի սեպտեմբերի 21-ին, կայացած ԲԿՄԱ — «Արարատ» հանդիպման ժամանակ:

 

 

©2021 Armenian Soccer