Armenian Soccer
Armenian Soccer

Մոհամեդ Ալ-Հաքիմը՝ ԼԱՍԿ-«Ալաշկերտ» հանդիպման գլխավոր մրցավար

Mohammed Al-Hakim

UEFA-ի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի A խմբի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» արտագնա խաղում կմրցի ավստրիական ԼԱՍԿ-ի հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 4-ին` Կլագենֆուրտ-ամ-Վյորտերզեի «Վյորտերզե-Շտադիոնում»՝Երևանի ժամանակով 21։45-ին:

Ինչպես տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը՝ հանդիպումը կսպասարկի շվեդական մրցավարական անձնակազմը՝ Մոհամեդ Ալ-Հաքիմի գլխավորությամբ։ Օգնականներն են Ֆրեդերիկ Կլիվերն ու Մաքս Ռոբին Ուիլդը։ Հանդիպման չորրորդ մրցավարը Գրանիտ Մակեդոնչին է։

 

©2021 Armenian Soccer