Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի «Ռոման» մարզումները կվերսկսի… մայիսի 5-ից

Իտալական  «Ռոման»,որի կազմում  հանդես է  գալիս ՀՀ ազգային  հավաքականի ավագ,   կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, Իտալիայում  կորոնավիրուսի տարածման նվազումով պայմանավորված սեփական   մարզաբազայում   հաջորդ շաբաթվանից նախատեսում է վերսկսել  մարզումները: Տվյալ դեպքում խոսքը գնում է անհատական  ռեժիմով  պարապմունքներին,  որի դեպքում պիտի պահպանել  բժիշկների ցուցումներն ու սոցիալական հեռավորությունը:  Իտալական լրատվամիջոցների տեղեկացման համաձայն  Մխիթարյանի թիմը մարզումներին կվերադառնա մայիսի 5-ից:
Հավելենք նաև, որ իտալական A Սերիայի  4թիմեր՝ «Բոլոնյան», «Պարման», ՍՊԱԼ-ն ու «Սասուոլոն»,  հայտարարել են, որ   մարզումները վերսկսելու են  վաղվանից՝ մայիսի 4-ից:

էԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer