Երեկ` մայիսի 25-ին կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ռոմա» — «Ֆեյենորդ» հանդիպումը։
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` հռոմեացիների հաղթանակով։
«Գայլերի» հաղթանակն ապահովեց Նիկոլո Ձանիոլոյի խփած գոլը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց։
Այսպիսով «Ռոման» Մոուրինյուի գլխավորությամբ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին մրցաշրջանի չեմպիոնը։
©2022 Armenian Soccer