Օրերս TikTok սոցիալական ցանցում «Ռոմայի» պաշտոնական էջը հետաքրքիր թրենդային չելլենջ է անցկացրել։
Հռոմեական ակումբը մի քանի հարց է տվել ֆուտբոլիստներին՝ նրանց առաջարկելով երկընտանք։
Չելլենջին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը, մասնավորապես, պաստայի ու պիցցայի միջև նախընտրել է առաջինը, «Միլանի» ու «Ռոմայի» միջև՝ «Ռոման», ամառվա ու ձմեռվա միջև ընտրությունը կանգնեցրել է ձմեռվա օգտին, ասսիթի ու գոլի միջև նախընտրել է ասսիսթը, կարմիր քարտի ու ինքնագոլի միջև էլ ընտրություն չի կատարել՝ կանգ առնելով մեջտեղում՝ ի տարբերություն իր թիմակիցների:
©2021 Armenian Soccer