ՀՀազգային հավաքականի ավագ, «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բաց կթողնի ՀՀ ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Երեկ`մարտի 14-ին`«Վիլլա Ստյուարտ» կլինիկայում Մխիթարյանը բուժզննում է անցել, որի ընթացքում հաստատել է, որ աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ այդ վնասվածքի ապաքինման համար նա ստիպված կլինի բաց թողնել 3-4 շաբաթ: Հավելենք, որ այդ վնասվածքն Հենրիխը ստացել էր եվրոլիգայի 1/8 եզրափակչի փուլի 1-ին խաղում մարտի 12-ին Հռոմում «Շախտյորի» հետ խաղում, որտեղ հաղթեցին 3:0 հաշվով և որ փոխարինվեց 35-րդ րոպեին: Իսկ դա նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի ոչ միայն «Ռոմայի» մոտակա հանդիպումներն, այլ նաև մարտի 25-31-ն անցկացնելիք ՀՀազգային հավաքականի պաշտոնական առաջիկա 3խաղերը:
©2021 Armenian Soccer