Armenian Soccer
Armenian Soccer

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնտպելյեն» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Ֆրանսիայի առաջնությունում

Ֆրանսիայի բարձրագույն`լիգա 1-ի  առաջնության 28-րդ  տուրում  իր մրցաշայաին գործերը շտկել ձգտող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը`«Մոնտպելյեն»  սեփական հարկի տակ ոչ-ոքի`1:1 խաղաց ստուգատեսի հետնապահների խմբում  գտնվող ՝17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լորիենի» հետ: Ընդ որում խաղասկզբում `9-րդ  րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով հաշիվը բացել էին հյուրերը:  Հայազգի մասնագետի թիմի ֆուտբոլիստները 19 րոպե անց  վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն ավելին անել չկարողացան:
Նախորդ `27-րդ տուրում «Մոնպելյեն»  արտագնա  խաղում փետրվարի 28-ին գոլազուրկ  ոչ-ոքի էր խաղացել  «Ռեյմսի»   հետ: Իսկ սրան նախորդած 3 հանդիպումներում Միշել Տեր- Զաքարյանի սաները  3 հաղթանակ էին տարել:
28 տուրից հետո վաստակած  40 միավորով «Մոնտպելյեն»    20 թիմերի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer