Armenian Soccer
Armenian Soccer

Ղազախստանի սուպերգավաթը եզրափակչում կվիճարկեն երկու «հայկական» թիմեր`«Տոբոլն» ու «Աստանան»

Ինչպես արդեն հայտնել էինք, ըստ գործող  մրցակարգի  Ղազախստանի  սուպերգավաթը նվաճելու  համար պայքարում  են 2020թ Ղազախաստանի պրիմեր լիգայի  առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված` երկրի չեմպիոն` Ալմաթիի «Կայրաթը», փոխչեմպիոն`ՙԿուստանայի «Տոբոլը», բրոնզե մեդալակիր «Աստանան» ու 4–րդ հորիզոնականը   զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»: Ուշագրավ է թերևս այն, որ այս  բոլոր 4 թիմերն էլ  «հայկական» են:
Արդեն հայտնել ենք, որ    մարտի 2-ին  Ղազախստանի Թուրքեստանի     մարզի Թուրքեստան քաղաքի   «Туркестан-Арена»  նորակառույց մարզադաշտում   կայացած սուպեչգավթի կիսաեզրափակչի 1 –ին խաղում    2020թ Ղազախստսանի  առաջնությունում  3-րդ տեղը գրաված «Աստանան» 2:0 հաշվով հաղթեց   4 –րդ հորիզոնականը զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորին»և մտավ եզարափակիչ: « Աստանայի» կազմում 2-րդ գոլի հեղինակը ՀՀ ազգային հավաքականի   խաղացող Տիգրան Բարսեղյանն էր: Այս  խաղում  «Աստանայի» կազմում այս խաղում պաշտոնական նորմուտը նշեց Հհ  ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ  Հարոնյանը:  Ինչ վերաբերում է «Շախտյորին» ,ապա այս թիմի գլխավոր մարզչի 1-ին  օգնականը  է երևանցի մասնագետ Ստեփայն Դեմիրճյանն, իսկ թիմի կազմում էլ լույթ են ունենում Ղազախստանի երիտասարդական  հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանն ու թիմի,  նորեկ  ՀՀ ազգային  հավաքականի,  25-ամյա  կիսապաշտպան Սոլոմոն Իմե  Ուդոն:
Մարտի 3-ին կայացավ սուպերգավաթի  կիսաեզրափակչի 2 –րդ հանդիպումմ որտեղ մրցեցին երկերի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթն» ու փոխչեմպիոն Կուստանայի «Տոբոլը»: Խաղն ավարտվեց 3:3հաշվով: Հետխաղյա  11 մետրանոցների իրացումից  հետո  4:2 հաշվով հաղթանակ տոնեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանի  ղեկավարությամբ հանդես եկող «Տոբոլն» ,որն մարտի 6 –ին եզրափակչում գլխավոր մրացնակը կվիճարկի  երկրի առաջնության բրոնզե մեդալակիր  «Աստանայի» հետ: Նկատենք, որ 11 մետրանոցների իրացման ժամանակ «Կայրաթի կազմում  2020թ   չեմպիոնի տիտղոսը նվաճած  ՀՀ ազգային ընտրանու  խաղացող Կամո Հովհաննիսյանի  հարվածը  հանդիպման հերոսկ Տոբոլի դարպասապահ  Ալեքսանդր Մոկինը որսաց:
Մարտի 5-ին 3 -4րդ  տեղերի համար կմրցվեճում կհանդիպեն «Կայրաթն» ու «Շախտյորը»:

©2021 Armenian Soccer