Երևանում ծնված, ու ՀՀ ազգային հավաքականում հանդես եկած պաշտպան, ներկայումս 57-ամյա Միշել Տեր- Զաքարյանի ղեկավարած «Մոնպելյեն» Ֆրանսիայի բարձրագույն` լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում հաջող էր մեկնարկել ու առաջատարներից խմբում էր:Սական վերջին շրջանում թիմի մոտ խաղային ակնհայտ անկում է նկատվել, որի արդյունքում այն վերջին 5 հանդիպումներից 4 –ում պարտվել է մրցակիցներին ու միայն 1 ոչ-ոքի է խաղացել: Հունվարի 23-ին 21-րդ տուրի օրը Միշել Տեր- Զաքարյանի թիմը արտագնա խաղում մրցեց առաջանության առաջատար ՊՍԺ-ի հետ ու տանուլ տվեց 0:4 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Մպաբեն, 1-ական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Իկարդին:
Այս պարտությունից հետ 21խաղում 28 միավորվ վաստակած հայ մասնագետի ղեկավարած թիմը իր ակտիվում գրանցած 28 միավորով նահանջեց և 20 թիմերի պայքարում 11-րդ հորիզոնական: Տեղին է հիշեցնել, որ Տեր-Զաքարյանը «Մոնպիլյեն» գլխավորում է 2017թ մայիսի ու ժամանակին էլ խաղացել այդ ակումբի կազմում: Հաջորդ `22-րդ տուրում Ֆրանսիայի առաջնության մասնակից «հայկական» թիմը հունվարի 30-ին իր հարկի տակ կմրցի «Լենսի» հետ ,որը 31միավորով ընթանում է 9 –րդ տեղում:
©2021 Armenian Soccer