Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Դարբինյան.«Հեռանում եմ, բայց «Ուրարտուի» հետ կապված հիշողություններս միայն դրական ու ջերմ են»

Երևանի «Ուրարտուի»   25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո   ակումբի մամուլի ծառայության հետ ունեցած զրույցում հրաժեշտի ուղերձ է հղել.
«Այս ակումբում անցկացրած 2 տարիները ինձ համար իսկապես հիանալի ժամանակներ են եղել։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ղեկավարությունից, մինչև մարզիչներ, բժիշկներ, խոհարարներ, մի խոսքով, բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ այս տարիներին։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ադմինիստրատոր ընկեր Հարութին, նա մեծ սրտով բացառիկ մարդ է։ Հեռանում եմ, բայց  «Ուրարտուի» հետ կապված հիշողություններս միայն դրական ու ջերմ են։ Ունեմ շատ լավ ընկերներ, որոնք շարունակում են հանդես գալ այստեղ։ Ամբողջ թիմին և ակումբին մաղթում եմ միայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ», — նշել է Դարբինյանը։

©2021 Armenian Soccer