Հունվարի 15-ին մեկնարկեց կանանց ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում է 62 թիմ՝ Մ12, Մ16 և 16-ից բարձր տարիքային խմբերում։ Առաջնությունն անցկացվում է Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Երևանում։ Խմբային փուլը կանցկացվի շրջանային մրցակարգով, որից հետո մարզերի և Երևանի հաղթողները կմրցեն միմյանց դեմ օլիմպիական մրցակարգով։ Առաջնությունը կավարտվի փետրվարի 28-ին։
Առաջին մրցափուլի առաջին խաղային օրը կայացան հետևյալ հանդիպումները․
Երևան
Մ12 տ․
Սուրենավան-աղջիկներ 3- Ալաշկերտ-աղջիկներ 2 (4:0)
Նոա-աղջիկներ 2 — Ոսկետափ-աղջիկներ 2 (10:0)
Արարատի Արաքս աղջիկներ — Ավարայր (2:1)
Արթիկ-աղջիկներ — Ուրարտու-աղջիկներ 3 (10:1)
Մ16
Սուրենավան-աղջիկներ 1 -Ոսկետափ-աղջիկներ 1 (15:0)
Տավուշի մարզ
Մ12 տ․
Նիկարմ-աղջիկներ 2 — Սարիգյուղ 2 (4։1)
Բենտոնիտ-աղջիկներ 2- Նիկարմ 3 (2։1)
Արճիս-աղջիկներ — Բերդավան-աղջիկներ (12։0)
Տավուշ-աղջիկներ-Կոթի-աղջիկներ (7։1)
Մ16տ․
Սարիգյուղ-աղջիկներ 1- Բենտոնիտ-աղջիկներ 1 (3։2)
Նիկարմ -աղջիկներ 1- Աչաջուր-աղջիկներ (2։6)
Սյունիքի մարզ
Մ12տ․
Կոռնիձոր-աղջիկներ — Տեղ-աղջիկներ (3։3)
Գորիս-աղջիկներ 2- Քարահունջ-աղջիկներ (2։2)
©2022 Armenian Soccer