Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն 30 տարեկան է

FFA 30

 

Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը:

30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ նշելով, որ դրանց մասին կհայտնի լրացուցիչ:

Իսկ մինչ այդ ներկայացնում է ՀՖՖ տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում:

Armenian Soccer-ը շնորհավորում է Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությանն այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ու մաղթում ֆուտբոլային վառ ու հարուստ, խաղադաշտերում ու դրանցից դուրս հաղթանակներով լի ապագա:

 

©2022 Armenian Soccer