Armenian Soccer
Armenian Soccer

Մաքսիմ Մայրովիչ. «Գլխավորը այն է, թե որերոդ տեղը թիմը կգրավի և ոչ թե քանի գոլ կխփեմ ես»

ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուին» 2:1 հաշվով  պարտության  մատնելով «Նոան»    առաջին  անգամ մտավ  եզրափակիչ, ուր գլխավոր մրցնակը կվիճարկի  ՀՀ  գործող չեմպիոն  «Արարատ- Արմենիայի» հետ: Խաղից հետո «Նոայի մամուլի ծառայությունը հարցազրույց  է անցկացրել   հունիսի  24-ի խաղում առաջին գոլի հեղինակ դարձած 24-ամյա ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ.  
-Մաքս շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, ինչպիսի՞ զգացողություններ ունես:
-Կարծում եմ որակյալ խաղ ցուցադրեցինք, տղաները մարտիկների պես էին խաղում, նույնիսկ 10 հոգով մնալով, պատվով դուրս եկանք:
-Ինչպիսի՞ սպասելիքներ ունես եզրափակչից:
-Կսպասենք, որպեսզի հայտնի դառնա հակառակորդ թիմը, հույս ունեմ եզրափակչում ևս կհաղթենք:
-Առաջնության ավարտին 4 խաղ է մնացել, որքանո՞վ ես պատրաստ   այդ խաղերին:
-Իհարկե բարդ է խաղալ այսպիսի գրաֆիկով, բայց ավելի հաճելի է, երբ հաղթում ենք, էլ ավելի արագ ենք վերականգնում մեր ուժերը, վստահությունն է շատանում, այդ պատճառով, կարծում եմ, պետք է վաստակել նվազագույնը 9 միավոր և ամեն ինչ լավ կլինի:
-Առաջնության սկզբում նշել ես,որ 10-15 գոլ ես ուզում խփել, ի՞նչ ես կարծում կստացվի քեզ մոտ
-Կարծում եմ առաջիկա 4 խաղերի ընթացքում ամեն ինչ հնարավոր է: Գլխավորը այն է, թե որերոդ տեղը թիմը կգրավի և ոչ թե քանի գոլ կխփեմ ես:

2020 Armenian Soccer