Armenian Soccer
Armenian Soccer

Մարզչական նոր նշանակումներ՝ տարիքային տարբեր հավաքականներում

FFA

Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:

 

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների բոլոր գլխավոր մարզիչների ցանկը.

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս

U21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

U19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան

U18 հավաքական (2004 թ.) — Վահագն Մինասյան

U17 հավաքական (2005 թ.) – Խորեն Վերանյան

U16 հավաքական (2006 թ.) — Վահե Հարությունյան

U15 հավաքական (2007 թ.) — Գևորգ Պողոսյան

U14 հավաքական (2008 թ.) — Կարեն Ավոյան

Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական — Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական — Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան

 

©2021 Armenian Soccer