Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն նոր տեխնիկական տնօրեն ունի

Suren Chakhalyan

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը՝ պաշտոնում փոխարինելով Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում իր աշխատանքի վրա:

ՀՖՖ նախագահի մեկ այլ հրամանով ՀՖՖ Տեխնիկական տնօրեն է նշանակվել Սուրեն Չախալյանը:

ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրենը մարզչական հարուստ կենսագրություն ունի: Աշխատել է «Փյունիկում», «Արարատում», «Ուլիսում», Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական:

Չախալյանն ունի նաև ադմինիստրատիվ աշխատանքի փորձ. 2021 թվականի փետրվարից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենն էր և տեխնիկական տնօրինությանը կից ստեղծված մարզչական խորհրդի անդամ:

 

©2021 Armenian Soccer