Չարենցավանի քաղաքային մարզադաշտում VBET ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 1-ին տուրի շրջանակում ստուագտեսի նորեկ «Վանը» հյուրընկալել էր Կապանի «Գանձասար -Կապանին»: 19-րդ րոպեին «Վանը» խփեց առաջնությունում 1 -ին գոլը:Վաստակած 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Վիլֆրեդ Էզան: Բայց շուտով իրենց տուգանային հրապարակում նույն Էզան անհաջող խաղաց ու կապանցիները թիմի ավագ Գեղամ Հարությունյանի 11 մետրանոցից խփած գոլով վերականգնեցին հաշվի հավսարաությունը`1:1: Խաղում շրջադրաձային եղավ հատկապես 55-րդ րոպեին «Վանի» գլխավոր մազիչ Սևադա Արզումանյանին մինագամից կատարած 3 փոփոխությունը:Ասպարեզ մտան փորձառու խաղացողներ Վահագն Այվազյանը , Միհրան Մանասյան ու Խոսե Գաբան: Ու հենց 68-րդ րոպեին գլխով խփած գեղեցիկ գոլով Մանասյանը առաջ մղեց «Վանին» ու ապահովեց իր թիմի 1-ին ու պատմական հաղթանակը ՀՀ պրիմեր լիգայի առաջնությունում: Հանդիպման լավագույն խաղացողներ ճանչվեցին` «Վանից» դարպասապահ Սամուր Աղամագոմեդովն, իսկ «Գանձասար-Կապանի» կազմում` Գեղամ Հարությունյանը:
2020 Armenian Soccer