Armenian Soccer
Armenian Soccer

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՌՈՍ․ «ԱՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐՆ ՈՒՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒՆ», ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵՆ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Օգոստոսի 15-ին ՀՀ ազգային հավաքականի մարզչական շտաբը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ այցելել էր «Ուրարտու» ակումբում։ Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզահամալիրում, եղան մարզադաշտերում, ծանոթացան ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։ Հանդիպման վերջում ակումբի մամուլի ծառայությունը  կարճ ճեպազրույց ունեցավ  ՀՀազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ․
ՇՐՋԱՅՑԻ ՄԱՍԻՆ
«Ինձ շատ դուր եկավ այն ենթակառուցվածքները, որն ուներ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Այստեղ ինձ շատ գրավեց այն, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ վայրում։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզչին, ողջ աշխատակազմին, մեր նկատմամբ նման ջերմ վերաբերմունքի համար։ Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի համար անչափ լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, միմյանց հետ փոխանակվեն կարծիքներով ու տեսակետներով, դրանից կշահի միայն ընդհանուր գործը։ Նորից եմ ասում, որ ինձ այս ակումբի պայմանները շատ դուր եկան։ Ամեն ինչ շատ լավ ծրագրավորված է այստեղ»։
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մարզաբազան ֆուտբոլի հիմքն է։ Այստեղ է, որ ֆուտբոլիստները դաստիարակվում են, ուստի ցանկացած ակումբի համար նման հոյակապ բազա ունենալը միայն առավելություն է։ Երբ ունես պայմաններ շատ կարևոր է նաև ունենալ որակավորված մասնագետներ, որոնք կկրթեն ֆուտբոլիստներին, կշտկեն սխալները ու կօգնեն նրանց առաջադիմել, զարգանալ։ Այն պայմաները, որն ունի «Ուրարտուն» իմ կարծիքով իդեալական են լավ ֆուտբոլիստներ ստանալու համար»։

2020 Armenian Soccer