Armenian Soccer
Armenian Soccer

ՄԱՅԻՍԻ 4-ԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Այսօր՝ մայիսի  1-ին  կայացած էկոնոմիկայի ՀՀ  փոխնախարար Վարոս Սիմոնյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ մայիսի 4-ից հանվելու են կարատինային ռեժիմի որոշ սահմանփակում։Հանվելու  է քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում, սակայն դեռ պահպանվելու հանրաային տրասպորտի արգելքը:   
Սիմոնյանը ասել է, որ սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման։ Սպորտային ակումբների գործունեությունը ևս կթույլատրվի միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ  բարձրագույն խմբի հայկական ակումբների բոլոր ֆուտբոլիստներն ու ադմինիստրացիոն կազմը կորոնավիրուսի թեստեր են հանձնել ու ապրիլի 23-ից սկսել մարզումները մարզաբազաներում։
Տեղին է նշել, որ ապրիլի 29-ին՝ ՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:
Այսօրվա  որոշ  սահմանափակումնրի թեթևացումի որոշումից հետո, կարելի է ենթադրել, որ ֆուտբոլն էլ  շուտով կվերադառնա։

©2020 Armenian Soccer