Armenian Soccer
Armenian Soccer

Մախսուդյանի «Էնեգետիկ –ԲԳՈՒ-ն» 4 -րդ հաղթանակը տարավ Բելառուսի առաջնությունում

Չնայած  աշխարհի մեծ մասում  շարունակվում է կորոնավիրուսի համավարակը,  Բելառուսում  ֆուտբոլի առաջնությունը   չի ընդհատվում: Այսօր՝  մայիսի 1-ին կայացավ  7-րդ տուրի   1-ին հանդիպումը:  Ստուգատեսի մեկնարկային  3տուրերի  հայտնություն  դարձած  ու 3 անընդմեջ հաղթանակ տարած Մինսկի «Էնեգետիկ-ԲԳՈւ-ն»    հաջորդ  3 տուրերում  3 պարտություն էր կրել: Այսօրվա խաղում,   որ տեղի ունեցավ Բորիսովոյում Մինսկի թիմը հյուրընկալվել էր   Օկտյաբրսկիի  «Սմոլեվիչիի –ՍՏԻ» –ին: Հիշեցնենք, Մինսկի «Էնեգետիկ-ԲԳՈւ» -ի կազմում ելույթ  է ունենում ՀՀ  ազգային  հավաքականի 22 –ամյա  կիսապաշտպան   Հայկ Մախսուդյանը:   Այսօրվա խաղում   հայ  ֆուտբոլիստը   իր թիմի մեկնարկային կազմում էր  ու 56 -րդ  րոպեին,   փոխարինվեց: Այդ ժամանակը Մինսկի թիմը մրցակցին հաղթում էր 1:0 հաշվով: 17 –րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր  լիբերիացի 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Տվեհը: Նրա թիմակից   22-ամյա ուզբեկստանցի   հարձակվող Յասուրբեկ  Յախշիբոևը խաղավերջում ՝ 90 + 6-րդ րոպեին,  11 մետրանոցից կատարած դիպուկ ու անվրեպ  հարվածով    կրկնապատկեց հաշիվն ու 2:0 հաշվով  հաղթանակ պարգևեց «Էներգետիկ-ԲԳՈւ» -ին: Սա Մինսկի թիմի    4 հաղթանակն ու  վաստակած 12 միավորով այս   թիմը   ժամանակավորապես բարձրացել է 3 –րդ հորիզոնական:  Հերթական՝ 8 –րդ տուրում  ՝ մայիսի 8-ին  Մախսուդյանի թիմը կհյուրընկալվի առաջնության   ներկայիս առաջատար «Սլուցկին»:

©2020 Armenian Soccer