Արդեն հայտնել ենք, որ օրերս ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 47-ամյա Վարդան Մինասյանը ստանձնել է Ղազախստանի պրիմեր լիգային առաջնության մասնակից «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Այստեղ նրա օգնական է ՀՀազգային հավաքականի և «Փյունիկի» նրան նախկին խաղընկեր, վերջին 10 տարում մարզչական աշխատանքում նրա հետ միասին աշխատած 47-ամյա Արթուր Մկրտչյանը:
Պրիմեր լիգայի նորեկ «Ատիրաուի» գլխավոր մարզիչն է, ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող 45-ամյա Արամ Ոսկանյանն, ում ղեկավարությամբ այս թիմը անցած մրցաշրջանում 1-ին տեղը գրավեց 1-ին խմբի առաջնությունում ու նոր մրցաշրջանում պրիմեր լիգայում հանդես գալու իրավունք ստացավ: Ոսկանյանի օգնականն այստեղ կանանց ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանն է:
2020թ Ղազախստանի փոխչեմպիոն դարձած Կուստանայի «Տոբոլի» գլխավոր մարզիչն է հայազգի 40 –ամյա մասնագետ Գրիգորի Բաբայանը:
Անցյալ տարվա առաջնությունում 4-րդ հորիզոնական զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը» նոր մրցաշարում գլխավորելու նոր գլխավոր Ալի Ալիևն, իսկ նրա 1-ին օգնականն է ՀՀ տարբեր ակումբներում և ՀՀ պատանեկան հավաքակններում աշխատած 43-ամյա երևանցի մասնագետ Ստեփան Դեմիրճյանը:
Այնպես, որ 2021թ Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 14 թիմերում աշխատելու են հայազգի 6 մասնագետ:
©2021 Armenian Soccer