Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քվերակության արդյունքներով Բելռուսի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել է Գրոդնոյի «Նեմանի» նորեկ, կարճ ժամանակում թիմի առանցքային խաղացող դարձած, հարձակողական ոճի կիսապաշտպան, ՀՀազգային հավաքականի խաղացող, Երևանի Փյունիկի» ՖԱ-ի սան 27-ամյա ԳԵՂԱՄ ՂԱԴԻՄՅԱՆԻ մայիսի 9-ին սեփական հարկի տակ Բրեստի «Ռուխի» հետ խաղում (2:4) 68-րդ րոպեին խփած ֆանտաստիկ շքեղությամբ արտակարգ գեղեցիկ գոլը:
Նկատենք, որ Ղադիմյանը Բելառուսի բարձրագույն առաջնությունում «Նեմանի» կազմում մասնակցած 8 խաղում 6 գոլ է հեղինակել ու գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
©2020 Armenian Soccer