Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունում էլ ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության ֆուտբոլիստների շրջանում ևդս արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք, մայիսի 13-ին  հայտնել է է Metaratings.by-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», ևս երկուսը՝ Մինսկի «Էներգետիկ -ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է:
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։
Նկատենք, որ մայիսի  11-ին «Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա» ասոցիացիայի գործադիր կոմիտեի բյուրոն որոշեց հետաձգել «Беларусбанк — высшей лиги» մրցաշրջանի 9-րդ տուրի  «Մինսկ» և «Նեման» (Գրոդնո) ֆուտբոլային ակումբների մասնակցությամբ հանդիպումը: Այն  պետք է տեղի ունենար Մինսկի Տրակտոր մարզադաշտում մայիսի 15-ին, ժամը 18.00-ին, հետաձգվել և կկայնա  ավելի ու  ժամկետում:

Հետաձգվեց նաև 2020 թվականի մրցաշրջանի ««Макслайн — первой лиги»   ՝1-ին խմբի  5-րդ տուրի   «Արսենալ»   (Ձերժինսկ) – GOBZHD: Այն պիտի կայանար    Մինսկի RCOR-BSU մարզադաշտում մայիսի 16-ին, ժամը 14.00-ին:Այս խաղը ևս  տեղի կունենա ավելի ուշ ժամկետում:

Այս որոշումը կայացվել է Ձերժինսկի  «Արսենալի» և «Մինսկի »խաղացողների շրջանում COVID-19 վիրուսի առկայության կասկածանքով:

«Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա» ասոցիացիան շարունակում է ձեռնարկել բոլոր առաջարկված միջոցները `ազգային մրցումների խաղերում վիրուսի տարածման դեմ պայքարի համար: Մարզադաշտերում տեղադրվում են հակասեպտիկ  միջոցներով  լրացուցիչ կետեր , հանդիսատեսի մարզադաշտ  մուտքի  գործելիս    չափում են նրանց մարմնի ջերմաստիճանը, տրիբունաներում հանդիսատեսները տեղակայվում են շախմատային կարգով:
Հիշեցնենք, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում ,որտեղ ելույթ են ունենանում հայազգի ֆուտբոլիստներ  Գեղամ Ղադիմյանը («Նեման»), Անդրեյ Խաչատուրյանը («Տորպեդո ԲելԱԶ»), և Հայկ Մախսուդյանը («Էներգետիկ-ԲԳՈՒ»)   մայիսի 15-17-ը  կայանալու են  9 –րդ  տուրի հանդիպումները:
Տուրը կսկսվի այսօր՝ մայիսի 15-ին ժամը 18-ին ժոդինոյում  «Տորպեդո» մարզադաշտում կայանալիք  «Տորպեդո-ԲելԱԶ» – «Գորոդեյա» հանդիպումով:

©2020 Armenian Soccer