Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 21 –րդ տուրում «հայկական» բոլոր 3 թիմերն էլ ոչ-ոքիներ խաղացին :Ընդ որում ՀՀընտրանու թեկնածու , 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմը «Էներգետիկ ԲԳՈՒ-ն» իր հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղացած արդեն 12 հանդիպում պարտություն չկրող Գրոդնոյի «Նեմանի» հետ: Այս խաղում «Նեմանի» կազմում դարձյալ շատ ակտիվ էր , ու իր թիմի խփած գոլում իր մասնակցությունն ունեցավ ՀՀազգային հավաքականի խաղացող, «Նեմանի» առաջատար դարձած Գեղամ Ղադիմյանը: Նա 75 –րդ րոպեին փոխարինվանեց , իսկ Մուսախանյան իր թիմի մեկնարկային կազմում էր, ու փոխարինվեց 1 –ին խաղակեսի ավարտից հետո:
Հայկական 3 -րդ թիմը ՝ Ժոդիոնայի «Տորպեդո- ԲելԱԶն» էլ արտագնա խաղում էլ ոչ-ոքի`3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց Բրեստի «Ռուխի» հետ: Այս խաղում էլ Ժոդիոնոյի թիմի ավագ , կրկին առանց փոխարինման հանդես եկած Անդրեյ Խաչատրյանը գոլի հեղինակ դարձավ , որը թվում էր հաղթանակ գոլ էր դառնալու, քանի որ Անդրեյը 78 –րդ րոպեին իր թիմին հաշվի մեջ առաջ էր մղել`3:2, բակց տանտերերին 8 րոպե հաջողվեց վերականգնել հանդիպման հաշիվը`3:3:
«Նեմանը» 38 միավորով զբաղեցնում է` 3 –րդ, «Տորպեդո- ԲելԱԶը» `34 միավորով`4 –րդ , իսկ «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին ` 32 միավորով՝ 6 –րդ տեղը:
©2020 Armenian Soccer