Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում ստոգատեսի «հայկական» թիմերից՝ «Նեմանը» սեփական հարկի տակ Գրոդնոյում 2100 հանդիսականների ներկյաությամբ հյուընկալեց երկրի գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյին» ու 1:0 հաշվով պարտության մատնելով վերջինիս, մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան: Հանդիպմանը առանց փոխարինման մասնակցեց ՀՀազգային հավաքականի խաղացող, 27-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը: Նա «Նեմանի» կազմում առաջնությունում մասնակցած 14 խաղերում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ու դրանցով ստուգատեսում հիմա ունի 2 –րդ արդյունքը:
Այս հաղթանակը ընթացիկ առաջնությունում «Նեմանի» համար 6 –րդ անընդմեջն էր, որը ոչ միայն ակումբի պատմության մեջ ռեկորդային է, այլ նաև հնարավորություն տվեց բարձրանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Տեղին է նշել, որ այս խաղի 40 –րդ րոպեին դեղին քարտի արժանացավ «Նեմանի» գլխավոր մարզիչ Իգոր Կովալեվիչը: Բրեստի «Դինամոն» էլ պարտություն կրեց 4 անընդմեջ հաղթանակից հետո:
Հաջորդ ՝ 16 –րդ տուրում Ղադիմյանի թիմը հուլիսի 4-ին արտագնա խաղում կմրցի Մինսկի «Իսլոչի» հետ, որը իր ակտիվում գրանցած 20 միավորով զբաղեցնում է 9 –րդ հորիզոնականը:
2020 Armenian Soccer