Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 3 –րդ տուրում Գրոդոնի «Նեման»ն, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը,արտագնա խաղում հյուրընկալվել էր Սոլիգորսկի «Շախտյորին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝0:0: Գեղամ Ղադիմյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին: Հանդիպման ընթացքում 27-ամյա հայազգի ֆուտբոլիստը մի քանի հեռահար հարվածներ կատարեց: Դրանիցից մեկը շատ մոտ էր գոլով ավարտվելուն: Եվս մեկ դրվագում Գեղամի հրաշալի փոխանցմանը թիմակիցը չէր սպասում, որ նպաստավոր դիրքից գրավեր մրցակցի դարպասը:
Երկու թիմերն էլ 3 տուրից հետո վաստակած 4 միավորով կիսում են 7-8-րդ տեղերը:
©2020 Armenian Soccer